Выбор языка:

Ձեռնարկության մասին

«Սեմյոնովի ու Բեզբորոդովի ալրաղաց»

«Բալաշովսկի կոմբինատ խլեբոպրոդուկտով» ԲԲԸ-ը ժամանակակից ալրաղաց ձեռնարկություն է, որն ունի ավելի քան հարյուր տարվա պատմություն: Գործարանի ամենամեծ ստորաբաժանումները՝ թիվ 5 և թիվ 6 ալրաղացները, կառուցվել են 1896 և 1903 թվականներին խոշոր վաճառականներ Յ. Բեզբորոդովի, Ա. Սեմյոնովի, Ի. Պիխտունովի, Ի. Իվանովի և այլոց կողմից:

Այսօր «Բալաշովսկի կոմբինատ խլեբոպրոդուկտով»-ը՝ կոշտ և փափուկ սորտի ցորենի և աշորայի վերամշակմամբ զբաղվող բազմապրոֆիլ ձեռնարկություն է: Կոմբինատն արտադրում է բարձր, առաջին և երկրորդ կարգի ցորենի հացագործական ալյուր, բարձր և երկրորդ կարգի՝ մակարոնեղենի համար նախատեսված ցորենի կոշտ սորտերից պատրաստված ալյուր, «Տ» ապրանանիշի սպիտակաձավար, թեփահանված աշորայի ալյուր:

Թիվ 5 ալրաղացի օրական արտադրողությունը 270 տոննա հացահատիկ է: Այն արտադրում է բարձր և երկրորդ կարգի՝ մակարոնեղենի համար նախատեսված ալյուր, 75% ընդհանուր արդյունքով, այդ թվում բարձր կարգի՝ 55%, երկրորդ կարգի՝ 20%: Թիվ 6 ալրաղացի օրական արտադրողությունը 200 տոննա հացահատիկ է, հացագործական ալյուրի 75% ընդհանուր արդյունքով, այդ թվում բարձր կարգի՝ 47%, առաջին կարգի՝ 15%, երկրորդ կարգի՝ 13%:

Ընկերության գործունեության մեկ այլ ուղղությունը հացաբուլկեղենի արտադրությունն է: Փռի հզորությունը կազմում է օրական 5 տոննա արտադրանք: Ամեն օր քաղաքի վաճառասեղաններ են հասցվում մինչև 15 տեսակի բարձրորակ և պահանջարկ ունեցող ապրանքներ:

«Բալկոմխլեբոպրոդուկտ» ԲԲԸ-ն ունի լավ զարգացած ենթակառուցվածք: Բացի՝ Bühler ընկերության լիցենզիայով արտադրված բարձր արտադրողականություն ունեցող սարքավորումներով աշխատող երկու ալրաղացներից, ձեռնարկությունում կան 26 հազար տոննա տարողությամբ հացահատիկի պահեստներ, մինչև 5 հազար տոննա տարողությամբ պատրաստի արտադրանքի պահեստ, 6 հազար տոննա տարողությամբ հացահատիկի ամբար, վերանորոգման գործամաս, կաթսայատուն, էլեկտրաշարժիչների ստատորի ոլորման արհեստանոց, վառելիքի սարքավորումների նորոգման արհեստանոց, կարի տարածք՝ կոմբինատի բանվորների համար հատուկ հագուստ կարելու համար, ինչպես նաև ընդարձակ ժամանակակից լաբորատորիա, որը թույլ է տալիս ճշգրիտ վերահսկել մուտքային հումքի և վերջնական արտադրանքի որակը:

Որակը

  • Ալյուրի արտադրություն միայն ավանդական եղանակով՝ առանց ԳՄՕ-ների, սպիտակեցնող և բարելավող նյութերի օգտագործման:
  • Սեփական լաբորատորիան երաշխավորում է հումքի մուտքային վերահսկողությունը և արտադրանքի ամենաբարձր որակը:
  • Արտադրության շարունակական արդիականացումը մեզ համար ոչ միայն ժամանակի պահանջն է, այլ, առաջին հերթին, ամենաբարձր որակի արտադրանք արտադրելու ձգտում:
 
 

Արտադրական հզորությունը

  • Տեխնիկական վերազինման ծրագրի շրջանակներում 2017 թվականին նախատեսվում է արտադրողականության բարձրացում՝ ամսական 6000-ից հասցնելով մինչև 9000 տոննա ցորենի:
  • Փաթեթավորման գծի արտադրողականությունը կազմում է օրական 100 տոննա ալյուր կամ 2 կգ տարողությամբ 50 000 փաթեթ: Սարքավորման բարձր կատարողականությունը երաշխավորում է անխափան մատակարարումներ նույնիսկ ամենախոշոր մանրածախ ցանցերի համար:

Լոգիստիկա

  • Սեփական ավտոպարկի առկայությունը և առաջատար տրանսպորտային ընկերությունների հետ համագործակցությունը երաշխավորում են ժամանակին առաքումը:
  • Սեփական երկաթուղային մերձատար ուղիները զգալիորեն նվազեցնում են հեռավոր շրջաններ առաքման ծախսերը:
  • Գրագետ լոգիստիկայի շնորհիվ 2015-ից 2016 թվականներին ձեռնարկության արտադրանքի առկայության աշխարհագրությունն ընդլայնվեց՝ 5-ից հասնելով 27 մարզերի:
 

Մեր պատմությունը լուսանկարներով